Արմավիր–Էջմիածին ճանապարհին «Նիսսան»–ը բախվել է ծառին. 2 տուժած

09:48 • 29.05.12

Մայիսի 28-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին «Նիսսան» մակնիշի ատոմեքենա է բախվել ճանապարհի կանաչապատ գոտու ծառին։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ բախման հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։