Արմավիրում իրար են բախվել 2 «ՎԱԶ-2106» ավտոմեքենա. կա մեկ տուժած
09:50 • 29.05.12
Մայիսի 28-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Placeholder









