Խոսվել է հայ-կանադական տնտեսական համագործակցության մասին

14:57 • 29.05.12

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մայիսի 28-ին հանդիպում է ունեցել Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):



ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրել է հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում:


Երկուստեք ընդգծվել է հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերը երկկողմ առևտրի զարգացման համար:


Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին: