Անանը Դամասկոսում հանդիպել է Ասադին

13:21 • 29.05.12

Այսօր Դասասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի հետ, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։

 

Անանի այցի նպատակը` սիրիայի կառավարության հետ հերթական բանակցությունների անցկացումն է։ Ավելի վաղ հատուկ հանձնակատարը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ։

 

Վերջերս Հուլա քաղաքում սպանված ավելի քան 100 խաղաղ բնակիչների կապակցությամբ ողջ Սիրիայում ցույցերը շարունակվում են։

 

Անանն ավելի վաղ հայտարարել էր, որ կատարվածը սարսափելի հանցագործություն է, որը լուրջ հետևանքներ կունենա։ Նա նաև սիրիայի կառավարությունը զգուշացրել էր, որ ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում իրենց հետաքրքրվածությունը ցույց տալու նպատակով, իրենք ստիպված կլինեն վճական գործողությունների դիմել։