Tert.am–ի լուրի առնչությամբ Ոստիկանության մայորը վարչական պատասխանատվության է ենթարկվել (լուսանկարներ)

22:48 • 29.05.12

Այսօր՝ մայիսի 29-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Կամո Ռաֆայելյանը։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ ծառայողական քննություն է անցկացվել, երբ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիականության փոխգնդապետ Արսեն Արշակյանը Tert.am–ում հրապարակված «Ոստիկանության մայորը՝ օրինախախտ» վերնագրով հոդվածի առթիվ զեկուցագիր է գրել ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին։


Ծառայողական քննությամբ պարզվել է, որ հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և Կամո Ռաֆայելյանի նկատմամբ վարչական ակտ է կազմվել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը Երևան–Արմավիր ավտոճանապարհին ֆիքսել էր, թե ինչպես էր ոստիկանության մայորը «Մերսեդես» մակնիշի 45 DO 444 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրայից բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի