Կապրենք, կտեսնենք՝ ի՞նչ ասել է խիստ կառուցողական ընդդիմություն. Արտակ Դավթյան
Կոալիցիա ձևավորելուց հրաժարվելու և խիստ կառուցողական դաշտում գործելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համար այնքան էլ պարզ չէ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավորը խորհուրդ տվեց հարցն ուղղել ԲՀԿ-ին՝ պարզելու, թե ի՞նչ ասել է հանդես գալ խիստ կառուցողական դիրքերից:
Իսկ մինչ այդ ՀՀԿ-ականը նկատում է.«Կապրենք, կտեսնենք: Ամեն ինչ, հուսով եմ, կլինի հրապարակային դաշտում և դուք էլ մեզ հետ կիմանաք նրանց դիրքորոշումը»:
Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ առանց ԲՀԿ-ի էլ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա ՀՀԿ-ն շարունակում է հայտարարել, որ պատասխանատվություն են կրում իր գործունեության համար:
«Բնականաբար, բացառություն չի կարող լինել 5-րդ գումարման խորհրդարանը և նոր ձևավորվելիք կառավարությունը»,- եզրափակեց Արտակ Դավթյանը:









