ՌԴ քնչական մարմինները վերաորակավորել են Սերգեյ Ասլանյանի վրա հարձակման դատական գործը (տեսանյութ)
ՌԴ քնչական մարմինները վերաորակավորվել են «Էխո Մոսկվի» և «Մայակ» ռադիոկայանների հաղորդավար Սերգեյ Ասլանյանի դեմ հարձակման դատական գործը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ մայրաքաղաքային ՆԳՆ գլխավոր վարչությանը:
«Այն բանից հետո, երբ բժշկական հաստատությունից ստացվեցին Ասլանյանի վնսավածքները բնորոշող փաստաթղթերը, որոշում կայացվեց, որով նախկինում հարուցված քրեական գործը վերաորակվեց` 112 հոդվածի 2-րդ մասին «դ» կետի», - հայտարարել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը:
Վերաորակման հետևանքով հանցագործին մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում:
Ներկայացուցիչը նշել է, որ սկզբում հարուցված գործի հիման վրա 2 տարի ազատազրկում էր նախատեսվում:
Հիշեցնենք, որ Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց տեղափոխված լրագրող Սերգեյ Ասլանյանի քննիչներին պատմել էր, որ մինչ հարձակումը, հանցագործը բղավել է. «Դու Ալլահի թշնամին ես»:
Նրա խոսքով` հանցագործը մենակ է եղել:
«Մոտ 23.15-ին զանգահարեցին իմ տան հեռախոսահամարին: Ես դուրս եկա տնից և աստիճանների մոտ տեսա մի տղամարդու: Արտաքնապես նա նման էր թաթարի: Երբ ես մոտեցա նրան, նա դանակով հարձակվեց ինձ վրա` բղավելով. «Դու Ալլահի թշնամին ես»»,- պատմել է լրագրողը` հավելելով, որ նա փորձել է կանգնեցնել հարձակվողին, սակայն նա շարունակել է դանակով հարվածներ հասցնել լրագրողին, այնուհետ դիմել է փախուստի:
«Ես գիտակից վիճակում էի, և անձամբ եմ շտապ օգնություն կանչել»,- ասել է նա:
Լրագրողը մտավախություն էր հայտնել, որ նրանից վրեժխնդիր են եղել հենց ռադիոեթերում Մուհամեդի հետ կապված «անզգույշ արտահայտության» համար, որը մի շարք մարդիկ վիրավորական են համարել:









