Բրիտանացի միլիարդատերը կանադական մարզի վարչապետին հրավիրել է «մերկ զբոսանքի»
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր ինտերնետային էջում Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզի վարչապետ, «ապշեցուցիչ Քրիսթի Քլարքին» հրավիրել է մերկ զբոսանքի: Մասնավորապես, ըստ հրավերի` Քլարքը պետք է բոլորովին մերկ ելնի միլիարդատիրոջ շալակը, երբ վերջինս քայթսերֆինգ վարի:
61-ամյա ձեռնարկատերը գրել է, որ կանադական մարզ այցի ժամանակ վարչապետը տվել է իր համաձայնությունը:
«Հա, ես մոռացա հիշեցնեմ «դրես-կոդ»-ի մասին, ահա այն»,- ասել է նա` ցուցադրելով մի նկար, որտեղ նա իր շալակին տանում է մերկ մի աղջկա:
«Առաջարկը դեռ ուժի մեջ է, Քրիսթի»,- 46-ամյա կնոջն է դիմել Բրենսոնը:
Վարչապետի գրասենյակն այս հրավերը չի մեկնաբանել: Իսկ կանադական լրատվամիջոցները նշում են, որ գործարարը կարողանում է դեպի իրեն գրավել մամուլի ուշադրությունը, հայտնում է NEWSru. Israel-ը:
Virgin մեգակորպորացիայի հիմնադիրը սիրում է իր լավ պահպանված արտաքին տեսքով գլուխ գովել` տեղադրելով լուսանկարներ, որտեղ երևում է, որ ակտիվ հանգստից բացի, նա ոչնչով չի զիջում երիտասարդներին:









