Կատարի մայրաքաղաքի շքեղ հիպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրդեհից 20 մարդ է զոհվել
Կատարի մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով նվազագույնը 20 մարդ է զոհվել, այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Զոհերի մեծ մասը երեխաներ են` 14 հոգի, 4 ուսուցչուհի, ինչպես նաև 2 հրշեջ:
Հրդեհը բռնկվել է Կատարի մայրաքաղաք Դոհայի ամենաճոխ առևտրի կենտրոններից մեկում` քաղաքի արևմուտքում գտնվող «Վիլլաջիո» մոլում:
Արտակարգ պատահարի պատճառները ճշտվում են:









