Կատաղած չինացի տրակտորիստը վրաերթի է ենթարկել 14 համագյուղացու
Չինաստանի Հունան մարզի Չժանցյացզ քաղաքի մերձակա գյուղերից մեկում զայրացած տրակտորիստը վեճի բռնվելով իր համագյուղացու հետ, նստել է տրակտորն ու վրաերթի ենթարկել 14 համագյուղացու, տեղեկացնում է China Daily-ն։
Տյան ազգանունով չինացին չի սահմանափակվել հարևանին սխանելով ու շարունակել է արյուալի գործողությունները։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Տյանի գործողությունների հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վնասվածքներ ստացել։ Չինական օրենքների համաձայն Տյանին մահապատիժ է սպառնում։









