Կիպրոսի թուրքական հատվածը փոխել է անվանումը
Կիպրոսի թուրքական հատվածի կառավարությունը որոշում է ընդունել պետության անվանումը փոխելու և Կիպրոսի թուրքական պետություն դարձնելու մասին: Նախկինում այն կոչվում էր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:
Հանրապետության անվան փոփոխությանը զուգահեռ նաև քաղաքացիներին վերաբերվող այլ որոշումներ են ընդունվել: Այսպիսով անձնագրում պատկանելության դաշտում այսուհետ լրացվելու է «Կիպրոսի թուրք»:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթը» այս փոփոխությունն արվել է ի պատասխան այն բանի, որ Կիպրոսի հանրապետությունը` հունական հատվածը, հուլիսի 1-ից ստանձնելու է Եվրոպական միության ղեկավարությունը:









