Ճապոնիայի մայրաքաղաքի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

02:52 • 29.05.12

Տոկիո քաղաքի մոտակայքում` Տիբա պրեֆեկտուրայում, 5.3 մագնիտուդով 80 km խորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:


Ցնցումները զգացվել են երկրի 8 պրեֆեկտուրաներում, սակայն առավել ուժեղ են եղել Տոկիայի կենտրոնական շրջաններում և Կանագավա պրեֆեկտուրայում:


Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: