Կահիրեում ցուցարարները հրդեհել են Եգիպտոսի նախագահի թեկնածու Ահմեդ Շաֆիկի նախընտրական շտաբը
Կահիրեում ցուցարարները հրդեհել են երկրի նախագահի թեկնածու և Հոսնի Մուբարաքի ժամանակ վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկի նախընտրական շտաբը, հաղորդում է BBC-ն:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով ոչ ոք չի տուժել:
Դեպքից ժամեր առաջ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնում են «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին և Ահմեդ Շաֆիկը:
Ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հունիսի 16-17-ին:









