Էլվիս Փրեսլիի դագաղը կհանվի աճուրդի

17:26 • 29.05.12

20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի` Էլվիս Փրեսլիի դագաղը վաճառքի կհանվի Բևերլի Հիլզի Julien's Auctions աճուրդում, գրում է The Jerusalem Post-ը:

 

Այդ դագաղում է դրված եղել երգչի դիակը, նախքան Գրեյսլենդի իր առանձնատան բակում թաղվելը: Դագաղի հետ մեկտեղ վաճառքի կհանվեն նաև շիրմաքարի վրայի հուշատախտակը:

 

Թեև աճուրդի ընթացքում վաճառքի կհանվեն մի շարք հանրահայտ Ռոլինգ Սթոունս խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսի վերնաշապիկը, վաղամեռիկ երգչուհի Էմի Ուայնհաուսի թիկնոցը, բասկետբոլային աստղ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները, սակայն ակնկալվում է, որ առաջարկված նմուշներից ամենաշատը հետաքրքրություն կառաջացնի հենց Փրեսլիի դագաղը:

 

Աճուրդը կտևի 2 օրը` հունիսի 23-ից 24-ը: