«Խցանում»՝ Էվերեստի լանջերին. 4 զոհ (լուսանկարներ)
Էվերեստի գագաթ մագլցող տասնյակ լեռնագնացները «խցանում» են առաջացրել Էվերեստի բարձունքներում հանգստյան օրերին: Այն գոյացել է մոտ 8700 մ բարձրության վրա՝ մոտ 1200 մ ձգվող Հիլարի սթեփ ժայռին:
«Անհավանական խցանման» պատճառով 4 հոգի զոհվել է, տեղեկացնում Daily Mail-ը: Մարդիկ ստիպված են եղել 3 ժամ սպասել մինչև 150 լեռնագնացներ առաջանան: Այդ ընթացքում կանադացի, կորեացի և չինացի լեռնագնացներն սպառել էին իրենց թթվածնի պաշարները:
Էվերեստ մագլցելու համար մարդիկ 75 հազ դոլար են վճարում:
Մինչ օրս լեռան վրա մահացած 220 մարդկանց մեծ մասը ոչ պրոֆեսիոնալներ են եղել:









