Ցուցահանդես երեխաների պաշտպանության օրվա առթիվ (լուսանկարներ)
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Աբրահամյան արվեստի կենտրոնը հունիսի 1-ին կկազմակերպի «Ծաղկող տաղանդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել տաղանդավոր երեխաների աշխատանքները և խրախուսել նրանց։
Կենտրոնից տեղեկացնում են, որ ցուցահանդեսին կմասնակցեն Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան Հայորդաց Տան, Զեյթունի Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի, Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի և Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի սաները և այլք:
Աբրահամյան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին ներկա գտնվելու երեխաների երևակայության շքեղ գույների հրավառությանը, որը տեղի կունենա Կենտրոնում (hասցե՝ Աշտարակի խճուղի, Վանահովիտ թաղամաս) ժամը 17:30-ին:










