Թանկարժեք Ferrari FF-ը հանկարծակի ինքնաբոցավառվել է մայրուղով ընթանալիս (տեսանյութ)

22:25 • 29.05.12

Լեհաստանում շքեղ Ferrari FF-ը ուղիղ մայրուղու կենտրոնում բռնկվել և մինչև վերջ այրվել է՝ չնայած հրշեջների բոլոր ջանքերին: Միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի` Կրակով քաղաքի մոտ, հաղորդում է Autonews պարբերականը:


Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան, սակայն այրված սուպերմեքենայի տերը պատմել է, որ հրդեհը սկսվել է մեքենայի շարժիչային հատվածից: Բաց կրակի լեզվակները մեքենայի սրահ են թափանցել ուղիղ վարորդի ոտքերի մոտից` կառավարման ոտնակների հատվածից:


Ինչպես նշում է պարբերականը, սա Ferrari FF-ի ինքնահրդեհման թվով 3-րդ դեպքն է մեկ տարվա ընթացքում: Առաջինը տեղի է ունեցել Գերմանիայում` 2011թ. նոյեմբերին, իսկ 2-րդ դեպքը` Չինաստանում 2012թ. փետրվարին:


Բացառված չէ, որ Ferrari ընկերությունը FF մոդելների հետկանչ կիրականացնի հանկարծակի ինքնահրդեհման վտանգի պատճառով, հիշեցնենք, որ նման բան տեղի էր ունեցել 458 Italia մոդելի պարագայում: