Ռուսաստանում տղամարդը բանկում սպանել է նախկին կնոջն ու սեր խոստովանել

14:29 • 29.05.12

Ռուսաստանի Ֆոկինո քաղաքում՝ «Սբերբանկ»-ի տեղի մասնաճյուղում, մի տղամարդ օրը ցերեկով տասնյակ մարդկանց առաջ սպանել է իր նախկին կնոջը, որը բանկի աշխատակցուհին էր:

 

32-ամյա տղամարդը ցատկել է արգելապատնեշի վրայով, գտել է նախկին կնոջը և 6 հարված հասցնելով՝ գլխի ու մարմնի շրջանում, սպանել նրան, ապա ապակու վրա արյունով գրել է. «Յուլյա, ես սիրում եմ քեզ»: