Վրաստանի կրթության ոլորտի միանգամից 60 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

17:55 • 29.05.12

Վրաստանի կրթության ու գիտության նախարարության Քննական կենտրոնի մոտ 60 աշխատակիցներ այսօր աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, նրանք այս քայլով իրենց աջակցությունն են հայտնում կենտրոնի` աշխատանքից հեռացված նախկին տնօրեն Մայա Միմինոշվիլիին:


Կենտրոնից հայտնել են, որ հուլիսի կեսերից մեկնարկող քննությունների ավարտից հետո, փուլ առ փուլ աշխատանքից ազատման դիմում կներկայացնեն բոլոր` 200 աշխատակիցները:


Սկանդալն առաջացել է, երբ ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը որոշել է աշխատանքից ազատել Միմինոշվիլիին, ով երկար տարիներ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում: Նախարարն իր որոշումը բացատրել է հետագա բարեփոխումների հարցում «սզբունքային անհամատեղելիությամբ» և հերքել Միմինոշվիլիի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու լուրը:


Սակայն կենտրոնի տնօրենն ու նրա շրջապատը կարծում են, որ պաշտոնից հեռացման պատճառը վերջինիս որդու մասնակցությունն էր մայիսի 27-ին Թբիլիսիում ընդդիմադիր գործիչ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հանրահավաքին: