Հունաստանում նախկին նախարարի տունը վերածվել է կոռուպցիայի հուշարձանի
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի բազմաթիվ տեսարժան վայրերին ավելացել է ևս մի արտասովորը` կոռուպցիայի հուշարձանը, գրում է «Ֆրանս Պրես»-ը:
Հուշարձանն արտաովոր է նրանով, որ այն իրենից ներկայացնում է երկրի պաշտպանության նախկին նախարարի` Ակիս Ցոխացոպուլոսի տունը, ում Հունաստանում կոռուպցիայի խորհրդանիշ են համարում:
Քաղաքի բնակիչների պնդմամբ` նորաբաց հուշարձանը զբոսաշրջիկների այցելության վարկանիշով զիջում է միայն հանրահայտ Ակրոպոլիս թանգարանին: Հետաքրքրասեր այցելուները փորձում են տան պատուհաններից ներս նայել և սեփական աչքով տեսնել նախկին նախարարի շքեղ ապրելակերպը:
Ցոխացոպուլոսն այժմ ազատազրկման մեջ է գտնվում` մեղադրվելով պաշտոնի չարաշահման և փողերի լվացման մեջ:









