Ամերիկահայ թմրավաճառի դատավարությունը կսկվի այս ամառ

17:21 • 29.05.12

ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում, իրականացվել է «Hollywood Confidential» գործողությունը, որի շրջանակներում 5 մարդ է ձերբակալվել՝ հրազեն և թմրանյութեր պահելու և տարածելու համար, հայտնում է burbankleader.com-ը:

 

Այս գործով ընդհանուր 8 մեղադրյալ կա, այդ թվում՝ նաև 31-ամյա Հայկ Կազարյանը: Նրանց 7 մեղադրանք է ներկայացված:

 

Կազարյանին ձերբակալել էին դեռ նոյեմբերի 30-ին մետամֆետամին տարածելու համար: Նրա մոտ նաև հրազեն էր հայտնաբերվել: Կազարյանին մեղադրել էին նաև դանակահարության համար, սակայն նա իրեն մեղավոր չէր ճանաչել սպանության փորձի համար:

 

Նրա և իրենք իրենց մեղավոր չճանաչող ևս 4 մարդկանց գործը ամերիկյան դատարան կմտնի ամռանը: