Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 15-ի (թարմացվում է)

17:49 • 29.05.12

Իտալիայի հյուսիսում երևանյան ժամանակով ժամը 11.00-ին տեղի ունեցած 5.8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Reuters գործակալությունը: Երկրաշարժի վիրավորների թվի մասին չի հաղորդվում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բոլոնիա քաղաքից 40 կմ հյուսիս- արևելք, 9.6 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ Բոլոնիայում ավերվել են մի քանի շինություններ:

 

Մինչ կեսօր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մոդենայում, Միլանում և Բրեշիայում` 4.7-5.6 մագնիտուդ ուժգնությամբ:


Նախորդ շաբաթ կրկին Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել էր 7 մարդ, 100-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: