Չինաստանը 300 Thunder կործանիչ է վաճառքի նախապատրաստել, որոնց գնորդների թվում է Ադրբեջանը (տեսանյութ և լուսանկարներ)

04:31 • 29.05.12

Չինաստանը մտադիր է մոտակա հինգ տարվա ընթացքում ավելի քան 300 JF-17 Thunder (չինական մակնշմամբ FC-1 Xiaolong) կործանիչ ինքնաթիռ արտահանել, հաղորդում է Flightglobal-ն:

 

Մինչ այժմ, JF-17-ներ գնել էր միայն Պակիստանը: Այդ երկրի օդուժը, ընդհանուր առմամբ, պետք է 150 նման ինքնաթիռ ստանա: Սակայն Պակիստանի ՊՆ-ն ակնկալում է, որ ՌՕՈւ սպառազինության տակ կարող են դրվել հավելյալ 50 կործանիչներ:


Thunder-ի հնարավոր գնորդների շարքում են Ադրբեջանը, Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան, Կոնգոն, Նիգերիան և Սերբիան:


JF-17 կործանիչների վրա տեղադրվում է ռուսական РД-93 շարժիչները, որոնք РД-33 շարժիչի հիման վրա ստեղծվել է հատուկ Thunder-ի համար:


Մեկ JF-17 կործանիչի արժեքը, կախված մոդիֆիկացիայից, 15-25 մլն ԱՄՆ դոլար է կազմում:


Չինաստանը սկզբում նպատակ ուներ JF-17 Thunder-ը դնել սեփական ՌՕՈւ-ի սպառազինության տակ, սակայն հետագայում որոշումը փոխվեց՝ որոշելով առավել ակտիվ զարգացնել ռուսական ՍՈւ-27-ի կրկնօրինակ J-11 ինքնաթիռները:


2011թ, նոյեմբերին հաղորդվում էր, որ JF-17-ներ գնելու առավել մեծ հետաքրքրվածություն է արտահայտում Ադրբեջանի ՊՆ-ն: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ կողմերը նախնական բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում համաձայնեցվել է ինքնաթիռների մատակարարման ծավալը: Հնարավոր գործարքի այլ մանրամասներ հայտնի չեն: