ՀԱԿ-ում ասում են՝ տեղյակ չեն, թե վաղը մասնակցելու են մանդատների հանձնման արարողությանը, թե` ոչ
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դեռևս չգիտի, թե արդյո՞ք ինքը վաղը կգնա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մասնակցելու պատգամավորական մանդատների հանձման արարողությանը:
«Վաղը կգա կորոշեմ գնամ, թե՝ ոչ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ այսօր մամուլում տեղ էր գտել մի տեղեկատվություն, ըստ որի, հնարավոր է, որ ՀԱԿ-ը վաղը չմասնակցի ԿԸՀ–ում անցկացվող մանդատների հանդիսավոր հանձման արարողությանը և պատրաստվում է բոյկոտել մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը:
Tert.am-ի հարցին ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց, որ դրանից անտեղյակ է:
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ ինքը անտեղյակ է նման բանից, իսկ ՀԱԿ–ի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը չցանկացավ որևէ հարցի պատասխանել, նշելով, որ զբաղված է:









