Ստամբուլի ուսանողները կընկերանան ազգային փոքրամասնությունների իրենց հասակակիցների հետ

16:00 • 29.05.12

Ստամբուլի մի խումբ ուսանողներ մասնակցում են մի ծրագրի, որով նախատեսվում է շփվել և ընկերական հարաբերություններ հաստատել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների իրենց հասակակիցների հետ:
 

Թուրքիայի կրթության նախարարության հատուկ թույլտվությամբ` ծրագրում ներառված են հայ, հույն և ասորի փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
 

«Մենք մեր հասակակիցների հետ զրուցում ենք առօրյա խնդիրների մասին, հանդիպում ենք դրսում: Ես գլխաշոր եմ կրում: Օրինակ` նրանք երբեք չեն շփվել մի մարդու հետո, ով գլխաշոր է կրում: Ես երբևէ չեմ շփվել հայի, հույնի կամ ասորիի հետ»,- պատմել է ծրագրի մասնակիցներից Սենա Շահբազը:
 

Ինչպես տեղեկացնում է Huriyet Daily News-ը,  6 ուսանող արդեն հանդիպել են իրենց հասակակիցներին` հայկական պատմական Կենտրոնական վարժարանից, ինչպես նաև իրենց հույն և ասորի զույգերին:
 

«Ավելի վաղ տարիքում ես հպարտանում էի այն փաստով, որ թուրք եմ ծնվել և չէի հասկանում այն հայերին, ովքեր հնարավորություն չունեին թուրք ծնվելու,սակայն հիմա իմ տեսակետը փոխվել է»,- ասել է մեկ այլ մասնակից` Հաննե Բոլուքը:
 

Սենա Շահբազը նաև ավելացրել է, որ իրենք մտադիր չեն հրաժարվել նախագծից` չնայած իրենց որոշ հարազատների և ընկերների բացասական արձագանքին:
 

Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նույնպես հյուրընկալվել է նրանց և պատմել իր ընտանիքի պատմությունը:

 

Շահբազը, ով սկսել է հայերեն սովորել, նաև հետաքրքրված է հունարենով: Նա նաև նշել է, որ իրենց մեծագույն երազը մի գրադարանի ստեղծումն է, որտեղ կլինեին գրքեր` Թուրքիայի էթնիկ խմբերի մասին:

 

«Մենք երազում ենք մի երկրի մասին, որտեղ խտրականության վախ չի լինի և մենք կարպենք նրանց հետ»,-ասել է Շահբազը: