ՆԱՏՕ-ն Աֆղանստանում Ալ-Կաիդայի երկրորդ ամենակարևոր դեմքին է սպանել

12:54 • 29.05.12

Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերը սպանել են Ալ-Կաիդայի առաջնորդներից մեկին՝ 2-րդ ամենակարևոր դեմքը հանդիսացող Սախր ալ-Թաիֆիին, որը հայտնի է նաև Մուշթակ և Նասիմ անուններով, հայտնում է Associated Press-ը:

 

Գործողությունն իրականացվել է օդային հարվածի միջոցով Աֆղանստանի Կունար արևելյան նահանգի Ուաթահպուր շրջանում: Ալ-Թաիֆին ղեկավարում էր օտարերկրյա ապստամբներին և ՆԱՏՕ-ի ու Աֆղանստանի ուժերի դեմ հարձակումները:

 

Նրանից բացի սպանվել է նաև Ալ-Կաիդայի մեկ զինյալ: