ՀՀ ԱԳ նախարարն ու Չեխիայի ներկայացուցիչը խոսել են ՀՀ-ԵՄ հարցերի շուրջ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երևանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Նալբանդյանը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ Երևանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` չեխ պաշտոնյան վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ, Հայաստան-Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:









