Չուվաշիայում գոճիի համար ձեռնամարտի բռնված գործարարներից մեկը մահացել է կոտրված ատամի պատճառով
ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում խոզի գոճիի համար ծեծկռտուք է տեղի ունեցել գործարարների միջև, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով «ՌԴ Քննչական կոմիտեի լուրեր» կայքին, մարդասպան գործարարի հանդեպ հարուցվել է քրեական գործ:
Քննիչների վարկածով` մայիսի 24-ի առավոտյան Նիժեգորոդսկի շրջանի 56-ամյա մի գործարարն այցելել է Չուվաշիայի Կալինինո գյուղի շուկան: Նա գնել է 5 գոճի և սկսել դրանք բեռնել մեքենան: Այդ ժամանակ նրան է մոտեցել տեղի 36-ամյա մի ձեռնարկատեր ու հայտարարել, թե ինքը ցանկանում է գնել խոզուկներից մեկը:
Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ գյուղացի ձեռնարկատերն ուժեղ հարվածել է խոզուկներին գնած գործարարին, ինչի հետևանքով կոտրվել են վերջինիս ատամները: Նա մահացել է` ատամներից մեկը կուլ տալու և շնչահեղձ լինելու հետևանքով:









