Կարմիր խաչը Ադրբեջանում հայ գերիների է այցելել

14:59 • 29.05.12

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադբեջանում գերության մեջ պահվող հայերի են այցելել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով կազմակերպության Բաքվի գրասենյակի հայտարարությանը:

 

Կարմիր խաչը մասնավորապես հանդիպել է գերեվարված 5 հոգանոց ընտանիքի: Նրանք քաղաքացիական անձինք են: Կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կեցության պայմաններին: Գերիներին Կարմիր խաչի միջոցով նամակ է հանձնվել:

 

Հայաստանում մեկ ադրբեջանցի ռազմագերի կա: