Իմ կարծիքով վարչապետին փոխել պետք չէ. Ռուբեն Թովմասյան

12:42 • 29.05.12

Հայաստանի գործող վարչապետը լավագույն մասնագետն է, ով հասկանում է համաշխարհային տնտեսությունից, և պետք է դեռ պաշտոնավարի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակը Տիգրան Սարգսյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:


«Ես գտնում եմ, որ այս գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին աշխատանքից ազատելը կլինի սխալ, նա իր գործին տիրապետում է փայլուն, և հասկանում է համաշխարհային տնտեսությունից»,- ասաց ՀՀԿ առաջնորդն ու նշեց, որ ինքը վարչապետի «խելքն» է գնահատում, և ով էլ որ լինի՝ մեկ է, նույնն է մնալու տնտեսությունը:


Հարցին, թե իսկ ո՞վ կարող է լինել խորհրդարանի ապագա նախագահը, Ռուբեն Թովմասյանն ասաց. «Ես դա թողնում եմ արդեն ազգակցական ժողովի վրա, մեկ է իրենք ինչ որոշում են, դա էլ անում են, և ԱԺ նախագահն էլ կլինի նա՝ ով պետք է լինի»:


Անդրադառնալով Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրակեղծիքներին, Թովմասյանն ասաց, թե Հայաստանում այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, ինչի պատճառով մարդիկ ստիպված են վերցնել ընտրակաշառքներ, քանի որ այլ ելք չկա: