Ռուսաստանում տղամարդը 11 ամսական երեխայի է սպանել. Պատճառը` փոքրիկի լացն էր
Մոսկվայի հարավարևմուտքում 32-ամյա Սերգեյ Ակոևը գտնվելով թմրանյութի ազդեցության տակ ծեծել է իր 11 ամսական երեխային, որը հանգեցրել է երեխայի մահվան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Հետաքննությունը պարզել է, որ նախորդ ուրբաթ 28-ամյա կինն իր 11 ամսական որդու հետ տեղափոխվել էր Ակոևի բնակարան։
«Տղամարդը` գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, երեխայի լացի պատճառով մի քանի անգամ հարվածել նրա կրծքավանդակին. ստացված վնասվածքներից երեխան տեղում մահացել է»,- տեղեկացրել են իրավապահները, հավելելով, որ Ակոևը տեղյակ է եղել, որ երեխան նախկինում սրտի վիրահատություն է տարել։
Իրավահապների իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Ակոևը ներկայացել է մեղայականով։









