Ռուսաստանում օղին կթանկանա 30%-ով

11:13 • 29.05.12

Այս տարվա հուլիսից Ռուսաստանում օղու և 9%-ից բարձր ալկոհոլ պարունակող խմիչքների արժեքը կթանկանա, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը։

 

ՌԴ ալկոհոլի կարգավորման կոմիտեն հայտարարել է, որ հուլիսի 1-ից ալկոհոլային խմիչքների գինը կավելանա միջինը 28%-ով։

 

Մասնավորապես՝ այժմ 0.5լ ամենաէժան օղին արտադրողը վաճառում է 77.7 ռուբլով, մեծածախ վաճառքը 85.5 ռուբլի է, իսկ մանրածախը՝ 98։ Հուլիսի 1-ից այն կարժենա, համապատասխանաբար՝ 99, 109 և 125 ռուբլի։

 

Նշվում է, որ գնաճ կգրանցվի նաև սպիրտի վաճառքում։ Ներկայում սպիրտի դեկալիտրն արժե 280 ռուբլի, իսկ մեկ ամիս անց այն 350 ռուբլի կարժենա։