iPad-ով Սթիվ Ջոբսին նվիրված ռեքվիեմ է կատարվել (տեսանյութ)

11:57 • 29.05.12

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի գինու կոմբինատներից մեկում անցկացված մեդիա փառատոնի շրջանակներում iPad-ով Սթիվ Ջոբսի պատվին ռեքվիեմ է կատարվել, տեղեկացնում է vesti.ru կայքը։

 

Երաժիշտը նվագախմբի ուղեկցութամբ iPad-ի հատուկ ծրագրի շնորհիվ է կատարել երաժշտությունը։

 

Փառատոնի հեղինակները նշել են, որ բացահայտել են պլանշետի նոր կողմերը, մասնավորապես՝ պարզվում է, որ այն կարող է մարդկանց միջից հանել ագրեսիան։