ԱՄՆ դեսպանը ՌԴ-ում նշում է, որ սովորում է ավելի դիվանագիտորեն խոսել

04:49 • 29.05.12

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը արձագանքել է ՌԴ արտգործնախարարության «անարհեստավարժության» և «դիվանագիտական կանոնակարգի սահմաններից դուրս գալու» մեղադրանքներին, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, նա իրեն թույլ է տվել մասիսի 25-ի իր ելույթում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Սովորում եմ առավել դիվանագիտորեն խոսել», - այդ կապակցությամբ այսօր երեկոյան այսպիսի գրառում է կատարել իր միկրոբլոգում դեսպանը: