Վիետնամում մահացու դեղամիջոցի պակասի պատճառով հետաձգվել է 400 մարդու մահապատժի իրականացումը
Վիետնամում հետաձգվել է մահացու դեղամիջոցի պակասի հետևանքով հարյուրավոր ազատազրկավածների մահապատժի իրականցումը, գրում է The Washinghton Post-ը` հղում անելով Վիետնամի պետական լրատվամիջոցներին:
Երկրի հասարակական անվտանգության հարցերով փոխնախարար Դանգ Վան Հյուն այս առիթով հայտարարել էր, որ 400-ից ավելի ազատազրկվածների մահապատժի իրականցումը հետաձգվել է դեղամիջոցի ներկրման ուշացման պատճառով, քանի որ դա բավական բարդ գործընթաց է:
2011թ.-ի հուլիսից սկսած Վիետնամը փոխեց մահապատժի իրականցման ձևը` խմբակային գնդակահարումից անցնելով մահացու ներարկմանը:









