Թուրքիայում գազատար է պայթեցվել
Երեկ գիշեր Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքի մոտակայքում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Չի բացառվում, որ տեղի ունեցածը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կազմակերպած ահաբեկչություն է:
«Նախնական տեղեկություններ կային այն մասին, որ պայթել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Սակայն պարզ դարձավ, որ պայթյունը «Շահ դենիզի» թուրքական Botas-ին պատկանող խողովակաշարում է տեղի ունեցել»,- ասել է Սարիղամիշի քաղաքապետ Էրդողան Թուրան Էրմիշը:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, ինչը հաջողվել է հսկողության տակ վերցնել:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը սպասարկող BP ընկերությունը նույնպես տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով նավթի հոսքը չի դադարեցվել:









