Բելգիան պատրաստ է Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնել

01:20 • 30.05.12

Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմը երեքշաբթի չի բացառել իր երկրի՝ Սիրիայում միջազգային խաղաղապահ ռազմական առաքելության մասնակցությանը, եթե նման միջոցառման որոշում կայացվի միջազգային հանրության կողմից:


«Եթե Բելգիային համապատասխան կոչ ուղղվի, և կառավարությունը դա անհրաժեշտ նկատի, մենք դա կանենաք», - ասել է նախարարը:


Ըստ Բելգիայի պաշտպանության նախարարի՝ Սիրիայում ռազմական ինտերվենցիա իրականացնելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այդ որոշման աջակցությունը՝ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից:


Միևնույն ժամանակ նախարարը բացառել է Սիրիայում Լիբիայի օրինակով ռազմական գործողության անցկացումը: Դե Կրեմը նշել է, որ Սիրիան տարածաշրջանի համար «վառոդի տակառ է», և հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող համաշխարհային ժանդարմի դեր խաղալ: