Երևանում 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութ

11:49 • 30.05.12

Ոստիկանության ծառայողները մայիսի 29-ին՝ ժամը 18.40-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու։

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տղամարդու մոտ խուզարկությամբ, տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված և պոլիէթիլենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: