Բոբ Դիլանն արժանացել է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր պարգևին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աշխարհահռչակ ռոք երաժիշտ և պոետ Բոբ Դիլանին պարգևատրել է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր պարգևով` «Ազատության» մեդալով, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Քաղաքացիներին տրվող ամենահեղինակավոր պարգևին արժանացել են նաև մի շարք հեղինակավոր քաղաքական ու մշակութային գործիչներ:
Մասնավորապես` «Ազատության» մեդալին են արժանացել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը, նախկին սենատոր Ջոն Գլենը, Գերագույն դատարանի նախկին դատավոր Ջոն Պոլ Սթիվենսը և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:










