Չինացի շրջանավարտներն իրենց ավարտական օրը նշել են այրվող քոլեջի դիմաց
Չինաստանի Լիանինգ մարզի Դալիանի քոլեջի ուսանողները իրենց ավարտական օրը նշել են քոլեջում մեծ հրդեհի պայմաններում, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Երիտասարդները նկարվելիս են եղել, երբ ծխի հսկայական ապմը բարձրանալիս է եղել քոլեջի շենքից:
Թեև հրդեհը խոչընդոտել է շրջանավարտների ավարտական միջոցառումների ծրագրին, այդուհանդերձ նրանք շարունակել են խրախճանքը, ինչի պատճառով խիստ քննադատվել են քոլեջի ղեկավարների կողմից:
Քոլեջի կայքում հայտնված լուսանկարում երևում է, թե որքան երջանիկ ու հպարտ տեսք ունեն շրջանավարտները:









