Իտալացի մարզուհին Թուրքիայում ինքնասպան է եղել
Իտալացի վոլեյբոլիստուհի Ջուլիա Ալբինին որպես Ստամբուլ այցի ընթացքում` նետվելով կամրջից ինքնասպանություն է գործել:
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, իր վարձակալած մեքենայով նա գիշերը կանգնել է Ստամբուլի` Եվրոպան Ասիային կապող «Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ» կամուրջի մոտ և ցած նետվել:
Ձկնորսները նրա մարմինը գտել են առավոտյան` ծովափին:
30-ամյա մարզուհին Ստամբուլ էր մեկնել մայիսի 26-ին: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել ինքնասպանության դրդապատճառները:









