Իտալիայում հաշվում են երկրաշարժի հասցրած վնասի չափերը

09:36 • 30.05.12

Իտալիայում երեկ գրանցված 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ու դրան հաջորդած հետցնցումների զոհերի թիվը հասել է 17-ի, սակայն այս թիվը վերջնական չէ, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքից 3 կմ հեռավորության ու 9.6 կմ խորության վրա:

 

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:


Ավերվել են տասնյակ տներ, այդ թվում` հանրահայտ «Պարմիջանո» պանրի գործարանը: Ականատեսների վկայությամբ` ավերակների է վերածվել Կավեցո փոքրիկ քաղաքը: Բոլոնիա ու Մոդենա քաղաքներում գնացքների երթևեկությունը դադարեցվել է:


Տնտեսագետները սկսել են հաշվել տնտեսությանը հասցված վնասի չափերը: Ֆերմերների նախնական գնահատականներով` հյուսիսային և կենտրոնական Իտալիայի գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը գերազանցում է 200 մլն եվրոն: