Հյուսիսային Կորեայի նոր սահմանադրության մեջ երկիրը «միջուկային տերություն» է բնորոշված

12:06 • 30.05.12

Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն) փոփոխություններ է մտցրել երկրի Սահմանադրության մեջ` իրեն անվանելով «միջուկային տերություն», հայտնում է Տոկիոյում գտնվող փհենյանամետ «Տեսեն ցուսին» լրատվական գործակալությունը: Նման փոփոխությունը գործակալության վերլուծաբանները բացատրում են Փհենյանի ցանկությամբ` հասնել միջազգային ճանաչման` որպես միջուկային տերություն:


Սահմանադրության մեջ փոփոխությունը մտցվել է Հյուսիսային Կորեայի Ազգային Գերագույն ժողովի նստաշրջանում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Գործակալության համաձայն` հյուսիսկորեական Մայր օրենքն այժմ կոչվում է ոչ թե «Կիմ Իր Սենի Սահմանադրություն», այլ «Կիմ Իր Սեն- Կիմ Չեն Իրի Սահմանադրություն»: Այսկերպ` նոր առաջնորդ Կիմ Չեն Ընն իր հարգանքի տուրքն է տվել իր հորը` նախորդ տարեվերջին մահացած Կիմ Չեն Իրին:


1972թ.-ն ընդունված Մայր օրենքում, բացի այս, կատարվել է ընդամենը մեկ փոփոխություն` 1992թ.-ի ապրիլին: