Անգլիացի գործարարը գնել է Medoff ապրանքանիշը
Բրիտանացի բիզնեսմեն Նիլ Սմիթը, ով Eastern Beverage Company S.A. ընկերության (Լյուքսեմբուրգ) սեփականատերն է, հայտարարել է ТМ Medoff ապրանքանիշի ձեռքբերման գործարքի ավարտի մասին:
Նիլ Սմիթը ներդրումային բնագավառում հայտնի ֆինանսիստ է, Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, ով վերջերս իր ուշադրության կենտրոնում է պահում նախկին ԽՍՀՄ շուկայում առկա ներդրումային ծրագրերը:
Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին որպես DELLOITTE ընկերության հաշվապահ: Հետագայում հիմնել է մի շարք հաջողված հիմնադրամներ, այդ թվում` Morley G7 Fixed Income Fund հիմնադրամը: Նա նաև հիմնել է Benchmark Plus և Morley համատեղ ձեռնարկությունը, ինչպես նաև Եվրոպայի ամենաարդյունավետ հիմնադրամներից մեկը` Aviva Alpha Optimum Fund-ը: 27 տարեկանում նա գլխավորել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն և իր մեծությամբ աշխարհի 5-րդ` Morley Fund Management ապահովագրական խմբի այլընտրանքային ներդրումների հետ աշխատող վարչությունը և պատասխանատու էր հաճախորդների ավելի քան 6 մլրդ դոլարի հասնող դրամական միջոցների համար: 2004թ. Նիլը հիմնեց Gyre Capital Management-ը, 2006–ին՝ Florin Advisers-ը՝ որպես Gyre Capital Management-ի ստորաբաժանում: Ներկայումս նա Eastern Beverage Company S.A. ընկերության (Լյուքսեմբուրգ) սեփականատերն է:
«Medoff-ը մեծ և կարևոր ձեռքբերում է: Վստահ եմ, որ այս ապրանքանիշը միջազգային շուկայում ունի մեծ հնարավորություններ, այդ պատճառով ես լուրջ մտադրված եմ զարգացնել այն և շատ եմ հետաքրքրված դրա հաջողությամբ»,- հայտարարել է Eastern Beverage Company S.A. ընկերության սեփականատերը:
2012-ի գարնանը ապրանքանիշը ոչ միայն փոխեց իր սեփականատիրոջը, այլև փոխեց իր արտաքին տեսքը: Դա պարզապես դիզայնի փոփոխում չէր, այլ լիովին նոր և առաջադեմ մոտեցում օղու արտաքին տեսքին, ինչը կեղծիքներից ապահովագրվելու լրացուցիչ հնարավորություն է: Եթե առաջ շիշը քառակուսի էր, ապա այժմ այն ձևավոր է`օրիգինալ դիզայնով: Անխոս, նորարար լուծում է նաև MEDOFF շշի ուռուցիկ փականի և պիտակի թանկարժեք ձևավորումը, որը 100% պաշտպանություն երաշխավորող լրացուցիչ տարր է: Բացի այդ, շշի բոլոր մասերն այժմ ունեն լրացուցիչ պաշտպանություն:
Փականն առաջին անգամ բացելիս հայտնվում է կարմիր ժապավեն, ինչը նշանակում է, որ խմիչքը կեղծված չէ, իսկ I-Touch ™ էֆեկտով արտոնագրված պիտակը, որը նաև դիզայնի նորաոճ տարր է, շոշափելիս սպառողին պարգևում է հաճելի զգացողություն և տարբերում է չկեղծված ապրանքը կեղծից:
Ապրանքանիշի ձևավոր դաջումը շշի վրա նույնպես դիզայնի շատ բարդ տարր է, ինչը տնայնագործական պայմաններում հնարավոր չէ պատճենել, և լրացուցիչ անգամ հաստատում է, որ օղին արտադրվել է ֆիրմային գործարանում: Բացի այդ, պիտակի վրա պատկերված է ISO համակարգի դրոշմանիշը, ինչը հաստատում է ապրանքի որակի համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
«Նոր դիզայնի փիլիսոփայությունն այն է, որ շշի արտաքին տեսքի միջոցով ցույց տրվի ТМ Medoff-ի հայտնի փափկությունը, որը ձեռք է բերվում զտման և փափկեցման յուրահատուկ համակարգի օգնությամբ: Օղու արտաքին տեսքի վրա մեկ տարի շարունակ աշխատել են լավագույն դիզայներներ: Գաղափարի իրականացման համար կիրառվել են շշերի արտադրության և պիտակների տպագրությանան նորագույն տեխնոլոգիաներ»,- մեկնաբանում է Նիլ Սմիթը՝ ապրանքանիշի նոր սեփականատերը:









