Նատալյա Վոդյանովան ներքնազգեստով ֆուտբոլ է խաղում և Facebook-ով հրավիրում է խաղին մասնակցել (լուսանկարներ)
Հայտնի ռուս թոփ մոդել Նատալյա Վոդյանովան Facebook-ի իր էջում հայտարարություն է հրապարակել, որով հրավիրում է մասնակցել «Play4life. իմաստով խաղ» ֆուտբոլային հանդիպմանը, որը կազմակերպում է «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամը:
Հրապարակման հետ մոդելը ներկայացրել է իր լուսանկարները, որոնցում նա ներքնազգեստով ֆուտբոլ է խաղում:
Վոդյանովան նշել է, որ մինչ հունիսի 1-ը կայանալիք խաղը՝ նա ամեն օր նկարահանումների է մասնակցում, և այդ պատճառով ֆուտբոլային մարզումները տեղի են ունենում անմիջապես ֆոտոսեսիայի ժամանակ:
«Play4life. իմաստով խաղ» միջոցառումը տեղի կունենա 2012 թ. հունիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում: Բացի «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադամից, որի նախագահն է Վոդյանովան, խաղի կազմակերպիչ է նաև ՌԴ կառավարությունը:









