ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի շփման գծում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատի համաձայն` մայիսի 31-ին շփման գծում` Տավուշի մարզում, կանցկացվի հերթական մշտադիտարկումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Քին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը, հայկական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:









