Ուիթնի Հյուսթոնի անձնագիրն ու Մայքլ Ջեքսոնի սիրային նամակն աճուրդի կհանվեն
Մայքլ Ջեքսոնի` իր նախկին կնոջը` Լիզա Փրեսլիին ուղղված նամակը և Ուիթնի Հյուսթոնի անձնագիրը վաճառքի կհանվեն Բևերլի Հիլզի Julien's Auctions աճուրդում, գրում է Dominican Today-ը:
Ջեքսոնի նամակից պարզ է դառնում, որ թեև նրանց ամուսնությունն ընդամենը 2 տարի է տևել, սակայն դրանք լի են եղել սիրով և ջերմությամբ:
Նամակում մասնավորպես նշվում է. «Ես քեզ շատ եմ սիրում, խենթանում եմ քեզ համար, բայց մենակ մնալու և հանգստանալու կարիք ունեմ: Մի քանի գիշեր չեմ քնել ու գերհոգնած եմ: Ուզում եմ առանձնանալ և մի քիչ առողջությանս մասին հոգ տանել»:
Կազմակերպիչներն ակնկալում են նամակն առնվազն 1200 դոլարով վաճառել:
Աճուրդի ընթացքում վաճառքի կհանվի Ուիթնի Հյուսթոնի անձնագիրը, որը, մասնագետներն ակնկալում են ավելի բարձր գնով վաճառել` մոտ 6000 դոլար:









