Ավտոբուսում գողացել է քաղաքացու դրամապանակը՝ մոտ 120.000 դրամով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս մայիսի 29-ին՝ ժամը 18.45-ին, 1972 թ. ծնված Լիաննա Ե.-ից ահազանգ է ստացվել, որ Ախպարաշենի ճանապարհին իր դրամապանակից գումար գողանալիս բռնել է գողին:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.45-ի սահմաններում, թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում, Սեբաստիայի և Շահումյանի 4-րդ փողոցների խաչմերուկում, 1970 թ. ծնված, նախկինում դատված Անահիտ Ն.-ն գողացել է Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 118.570 դրամ, 1 դոլար, Լիաննա Ե.-ի սոցիալական քարտը և տարբեր այցեքարտեր, որից հետո տեսնելով, որ Լիաննա Ե.-ն նկատել է` դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ։
Կատարվում է նախաքննություն:









