Միթ Ռոմնին դարձավ հանրապետականների պաշտոնական թեկնածուն

08:43 • 30.05.12

Միթ Ռոմնին պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն, հայտնում է Reuters-ը: Պաշտոնական կարգավիճակը Ռոմնին ստացել է` հաղթելով մայիսի 29-ին Տեխաս նահանգում անցկացված փրայմերիզում: Հենց այս հաղթանակից հետո նրան հաջողվեց հավաքել անհրաժեշտ 1.144 ձայները (պատվիրակների)` պաշտոնական թեկնածուն դառնալու համար:

 

Նախագահի հանրապետական թեկնածուն դառնալու մրցապայքարի` նրա հիմնական մրցակիցներն էին Տեխասից կոնգրեսական Ռոն Փոլը, Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը, որոնք, սակայն, դուրս էին մնացել պայքարից:

 

Մասաչուսեթսի նախկին նահանգապետի թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի օգոստոսի վերջին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում: Իսկ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնին կմրցի վերընտրվել ցանկացող դեմոկրատ Բարաք Օբամայի հետ: