Իսրայելում վանդալները սինագոգի հատակի 1600-ամյա խճանկար են վնասել

10:31 • 30.05.12

Իսրայելում վանդալները վնասել են Տիբերիա քաղաքի հնագույն սինագոգի հատակին պատկերված 1600 տարվա վաղեմություն ունեցող հազվագյուտ խճանակարը, հաղորդում է Associated Press-ը:

 

Ըստ հնէաբանների` Քրիստոսի ծննդից 400 տարի անց ստեղծված խճանկարը, իր ժամանակաշրջանի ամենագեղեցիկ և լավ պահպանված նմուշներից մեկն էր:

 

Դրա վրա պատկերված էին կենդանակերպի 12 նշանները, ինչպես նաև 4-րդ դարի սինագոգին հատուկ խորհրդանիշներ` ճյուղավոր մոմակալներ և արմավենու ճյուղեր:

 

«Սա հրեական արվեստի լավագույն նմուշներից մեկն էր: Նրանք նույնիսկ չեն էլ գիտակցել, թե ինչ արժեքավոր նմուշ են վնասում»,- նշել է հնէաբաններից մեկը: